«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «Տավուշ» հեռուստաընկերությանը որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կյանքը ավելի լայն լուսաբանելու համար: Հեռուստատեսությունը հեռարձակելու է երիտասարդ լրագրողների կողմից պատրաստված տեսանյութերի շարք՝ անդրադառնալով սոցիալական արդարության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղական շրջանների զարգացման խնդիրներին:Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից: