Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում

Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում քաղաքացին կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ արդյունավետ ցավազրկողներ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն աջակցում է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպությանը՝ իրականացնելու «Կյանք առանց ցավի» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում պալիատիվ բուժօգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը։

2023 թ․-ին ծրագիրն արձանագրել է հետևյալ հաջողությունները․

  • Մոտ 300 բուժաշխատողների համար իրականացվել են ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտավորմամբ վերապատրաստման դասընթացներ և տրամադրվել է առանձին խորհրդատվություն:

 

  • Մոտ 1000 պացիենտների տրամադրվել է բժշկական մասնագիտական և իրավաբանական խորհրդատվություն:

 

  • Թեժ գծերին ստացվել է ավելի քան 2000 ահազանգ:

 

  • Կատարվել են 60-ից ավել մշտադիտարկման այցեր Երևանի և մարզային բուժհաստատություններ:

 

Իրավիճակի վերաբերյալ սեղմագիրը հասանելի է այստեղ։