Համատեղ զեկույց ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ պարբերական դիտարկմանն ընդառաջ

Այս համատեղ զեկույցը ներկայացվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Սույն զեկույցը ներկայացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Մարդու իրավունքների միջազգային գործընկերության կողմից:

Այս կազմակերպություններն ունեն երկարամյա փորձ խոշտանգումների դեմ պայքարում՝ մոնիտորինգի, հաշվետվությունների և ջատագովության միջոցով:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է անգլերենով այստեղ։