«Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ

Դրամաշնորհի չափը 44,200,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Արարատի մարզում հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և համայնքում լիարժեք ներառմանը՝ ապահովելով մատչելի, որակյալ և մարդակենտրոն ծառայությունների հասանելիություն։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։