«Խնամք» ՀԿ

Դրամաշնորհի չափը 44,200,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց հոգեսոցիալական վերականգնմանը, ապահով միջավայրի ստեղծմանը, կյանքի որակի բարելավմանը և ներառվածությանը հասարակության մեջ։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։