«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Դրամաշնորհի չափը 22,075,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է քննարկումների միջոցով վերհանել և քարտեզագրել առաջնային կարևորություն ունեցող խնդիրները, որոնց բախվում են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները, և քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության հետ համագործակցությամբ։”