ԺԶՀ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված ուղեցույցներն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարաններ

Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ջանքերով «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղեցույց» և «Կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղեցույց» վերտառությամբ ուղեցույցները արդեն ուղարկվել են Հակակոռուպցիոն երեք ատյանների դատարաններ:

Ուղեցույցները վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում կիրառվող իրավական կարգավորումներին, ապացուցման առանձնահատկություններին և գործնական մոտեցումներին։ Դրանցում համակարգված ներկայացված են ներպետական և միջազգային իրավական ակտերը, ինչպես նաև համեմատական իրավունքի փորձը‘ դատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացման և էլ ավելի հիմնավորված դատական ակտերի կայացմանը նպաստելու նպատակով։

Ուղեցույցներում դատավորները կարող են գտնել նաև միջազգային և ներպետական իրավունքի դոկտրինալ աղբյուրների հիման վրա արված մեկնաբանություններ, որոնք դատական ակտի կազմման հարցում օժանդակ նշանակություն կունենան։

Լուսանկարը՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։ Նկարը գեներացվել է արհեստական բանականության (AI) միջոցով։