ԺԶՀ աջակցությամբ գործարկվել է «Քաղաքապետը» խաղ-հարցաշարը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ստեղծել և գործարկել է «Քաղաքապետը» հարցաշարը։

«Քաղաքապետը» հարցաշար-գործիք է, որի միջոցով փորձ է արվում ուրվագծել առավել գերակա քաղաքային գաղափարախոսությունները՝ ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Գործիքը բաղկացած է 10 հարց-իրավիճակից, որոնց ընտրությունը հնարավորություն կտա դուրս բերել հարցաշարը լրացնողների՝ քաղաքային պլանավորման վերաբերյալ գաղափարական մոտեցումները։

Հարցաշար-գործիքը մշակված է հայտնի ուրբանիստներ Ռոբերտ Մոզեսի և Յան Գեյլի, հասարակական ակտիվիստ Ջեյն Ջեքոբսի և քաղաքի տեսաբաններ Հենրի Լեֆեվրի ու Դեյվիդ Հարվիի աշխատությունների հիման վրա: Մշակողներ՝ Հ. Վերմիշյան և Ա. Ղալամդարյան:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պարզեք, թե որն է Ձեզ համար քաղաքի զարգացման լավագույն ձևը:

Հարցաշարը հասանելի է հետևյալ հղմամբ` https://mayor.political.am

Սույն հարցաշարում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները կարող են չհամընկնել «Քաղաքական երկխոսություն» հ/կ-ի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետների հետ։