Իրազեկ քաղաքացիների միավորում

Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ

Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել քաղաքացիական ակտիվիզմը և խթանել իրավահավասարության, օրենքի գերակայության գաղափարը: Այս նպատակով Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրականացնի «Իրավահավասար քաղաքացի» խորագրով հանրային արշավը, որի միջոցով խրախուսելու է քաղաքացիներին ահազանգել պաշտոնյաների կողմից երթևեկության կանոնների խախտումները, հավաքագրելու է աջակիցների ու համակիրների բազա, ինչպես նաև ջատագովելու է իրավահավասարությունը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրառելու է նոր և բազմազան հաղորդակցության ուղիներ՝ հասնելու իր թիրախ լսարանին և կառուցելու երկարաժամկետ հարաբերություններ իր աջակիցների և համակիրների հետ: Արշավի ակտիվ մասնակիցները կհրավիրվեն Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից կազմակերպվող սեմինարներին, դասընթացներին և քննարկումներին: