«Քյավառ» Հեռուստաընկերություն, ՍՊԸ
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել «Քյավառ» հեռուստաընկերությանը որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների մասին հանրությանը իրազեկելու համար: Հեռուստատեսությունը պատրաստելու և հեռարձակելու է գյուղական համայնքների խնդիրների մասին տեսահաղորդումների շարք՝ լուսաբանելով մարդու իրավունքների, սոցիալական արդարության, շրջակա միջավայրի, ներառականության, տեղական զարգացման և այլ ոլորտների խնդիրները: Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից: