Կանանց աջակցման կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 2,515,370ՀՀ Դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանների և ծառայությունների մատուցման վերաբերյալ: Ծրագրի շրջանակում Կանանց աջակցման կենտրոնը կիրականացնի «Դու կարող ես հաղթահարել բռնությունը» հանրային արշավը։ Արշավի նպատակն է ընտանեկան բռնության զոհերին և ավելի լայն հանրությանը իրազեկել Կանանց աջակցման կենտրոնի գործունեության և ծառայությունների մասին, մեծացնել բոլոր ծառայությունների և ապաստարանների հասանելիությունը: Կանանց աջակցման կենտրոնը ունի միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ծառայությունները, որոնք նախատեսված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար, և կարևոր է դրանք հասանելի դարձնել լայն հանրությանը բոլոր հնարավոր ուղիներով: