Մի խումբ ՔՀԿ-ներ ՀՀ ՆԳՆ են ներկայացրել առաջարկություններ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության վերաբերյալ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ մշակել և ՀՀ ներքին գործերի նախարարությանն են ներկայացրել առաջարկությունների փաթեթ ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026թթ․ գործողությունների ծրագրի մշակման համար: Առաջարկությունների փաթեթում ներկայացված են քաղհասարակության կողմից քարտեզագրված ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք վերհանվել էին դեռևս անցյալ տարի դետկեմբերին ԺԶՀ նախաձեռնությամբ և Ներքին գործերի նախարարության մասնակցությամբ կայացած աշխատաժողով – քննարկման ժամանակ։ Առաջարկությունների