Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է պաշտպանել ժողովրդավարական կառավարումը և հաշվետվողականությունը Հայաստանում՝ պահպանելով կոռուպցիայի դեմ պայքարի անկախ վերահսկողությունը և ամրապնդելով ապացույցների վրա հիմնված ջատագովությունը, հանրային ներգրավվածությունը և ինստիտուցիոնալ կայունությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ

Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարադատության հասանելիությունը Հայաստանում՝ առաջ մղելով նպատակային օրենսդրական բարեփոխումները և նպաստելով արդարադատության ոլորտի քաղաքականության մշակմանը՝ ապացուցահեն ջատագովության, շահագրգիռ կողմերի ներգրավման և հանրային հաղորդակցության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել իրավունքի գերակայությունը, արդարադատության մատչելիությունը և Հայաստանի օրենսդրության ու պրակտիկայի համապատասխանությունը եվրոպական և միջազգային մարդու իրավունքների չափանիշներին՝ իրավական հետազոտությունների, քաղաքականության վերլուծության, օրենսդրական բարեփոխումների հարցերով ջատագովության և ռազմավարական դատավարության միջոցով: Փորձագիտական իրավական կարծիքների, նախնական ուսումնասիրությունների, ռազմավարական գործերի, ինստիտուցիոնալ պաշտպանության և ազգային և միջազգային մեխանիզմների հետ համագործակցության միջոցով ծրագիրը նպաստում է կայուն համակարգային

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ

Դրամաշնորհի չափը 32,328,768 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի շրջանակներում Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն կմշտադիտարկի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով նպաստել դրանց արդարացիությանը և արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրամաշնորհառուն վերահսկելու է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացները, դատական համակարգում կիրառվող կարգապահական միջոցները, ինչպես նաև դատական մարմինների բյուջետավորման և օպտիմալացման գործընթացները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 29,052,514 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Այս առումով Հանրային լրագրության ակումբը կստեղծի և կտարածի բարեփոխումների գործընթացներին առնչվող տեղեկատվական նյութեր, կկազմակերպի հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ կանցկացնի համապատասխան հարցերի շուրջ: Դրամաշնորհառուն նաև կանցկացնի վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում հաղորդակցման կարողությունների զարգացման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

Հետաքննող լրագրողներ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 11,802,000 ՀՀ Դրամ Նպատակը: Սույն ծրագրի նպատակն է լրագրողական հետաքննությունների միջոցով նպաստել կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային միջոցների թափանցիկ և հաշվետու կառավարմանը։ Այս նպատակով, ծրագիրը կպատրաստի լրագրողական հետաքննություններ, վերլուծական և տեղեկատվական հոդվածներ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի, հնարավոր շահերի բախման, տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։