Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 26,640,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել իրավունքի գերակայությունը, արդարադատության մատչելիությունը և Հայաստանի օրենսդրության ու պրակտիկայի համապատասխանությունը եվրոպական և միջազգային մարդու իրավունքների չափանիշներին՝ իրավական հետազոտությունների, քաղաքականության վերլուծության, օրենսդրական բարեփոխումների հարցերով ջատագովության և ռազմավարական դատավարության միջոցով: Փորձագիտական իրավական կարծիքների, նախնական ուսումնասիրությունների, ռազմավարական գործերի, ինստիտուցիոնալ պաշտպանության և ազգային և միջազգային մեխանիզմների հետ համագործակցության միջոցով ծրագիրը նպաստում է կայուն համակարգային բարեփոխումներին և հիմնարար իրավունքների ավելի ուժեղ պաշտպանությանը Հայաստանում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: