«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Դրամաշնորհի չափը 23,176,800 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերը և հանրային ազդեցությունը Հայաստանում՝ պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման և մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման միջոցով։ Նախաձեռնությունը կնպաստի ՔՀԿ-ների համակարգային ներգրավմանը քաղաքականությունների մշակման և հանրային ծառայությունների մշտադիտարկման գործընթացներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
DDF
0