Քաղհասարակության առաջարկություններն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի փորձագետների կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի հախագծի վերաբերյալ։
Արված դիտարկումներն և առաջարկությունները, որոնք հավաքագրվել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկումների շրջանակներում, հետևյալն են․
- Հստակ ձևակերպել օրենքի նախագծով սահմանված բոնուսային միավորների կուտակման ընթացակարգը, պարզաբանել առողջ ապրելակերպին ուղղված գործողությունները։
- Վերանայել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ վերջինիս մեջ ընդգրկելով պետական ներկայացուցիչների թվին հավասար հասարարակական ներկայացուցիչներին, ինչպես նաև օրենքով սահմանել յուրաքանչյուր անդամի նկատմամբ որակավորման պահանջներ։
- Գնահատել Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգի գործնականում կիրառության արդյունավետությունը և հարմարավետությունն անմիջական օգտագործողների (բուժաշխատողների) կողմից, հնարավորինս ադապտացնել այն օրենքի նախագծով սահմանված էլեկտրոնային եղանակով կատարվող գործողությունների իրականացմանը և հետո նոր միայն սկսել ապահովագրության ներդրման առաջին փուլը։
- Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շրջանակներում ապահովել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների անվճար բաշխումը կանանց, հատուկ թիրախավորելով՝ գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, տեղահանված, ՄԻԱՎ-ով ապրող կանանց առաջնային տրամադրումը:
- Ընդգրկել վնասի նվազեցման ծրագրերը և ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց օփիոիդային/մեթադոնային փոխարինող բուժումն առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում՝ առանց անվճար տեղերի քանակի սահմանափակման։
Առաջարկությունների փաթեթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։։
Առաջարկները ներկայացնող կազմակերպություններ և անհատներ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կնետրոն ՀԿ
Հենարան հիմնադրամ
Իրական աշխարհ, Իրական մարդիկ ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ցավերի Ուսումնասիրության Հայկական Ասոցիացիա