Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում
Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում քաղաքացին կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ արդյունավետ ցավազրկողներ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն աջակցում է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպությանը՝ իրականացնելու «Կյանք առանց ցավի» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում պալիատիվ բուժօգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը։
2023 թ․-ին ծրագիրն արձանագրել է հետևյալ հաջողությունները․
- Մոտ 300 բուժաշխատողների համար իրականացվել են ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտավորմամբ վերապատրաստման դասընթացներ և տրամադրվել է առանձին խորհրդատվություն:
- Մոտ 1000 պացիենտների տրամադրվել է բժշկական մասնագիտական և իրավաբանական խորհրդատվություն:
- Թեժ գծերին ստացվել է ավելի քան 2000 ահազանգ:
- Կատարվել են 60-ից ավել մշտադիտարկման այցեր Երևանի և մարզային բուժհաստատություններ:
Իրավիճակի վերաբերյալ սեղմագիրը հասանելի է այստեղ։
Kat
0