Համերաշխություն Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ

Հարգելի՛ վրացի ընկերներ և  գործընկերներ,

Այս նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս ու անհատներս, մեր հաստատուն համերաշխությունն ենք հայտնում ձեզ։ Մենք աջակցում ենք ձեզ՝ դիմակայելու Վրաստանի կառավարության հետևողական և մշտական ջանքերին, որոնք ուղղված են սահմանափակելու քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու տեսքով, ինչպես նաև կրկին օրակարգ բերելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

20-րդ դարի պատմությունը հիշող մարդկանց գիտակցության մեջ արտաքին ազդեցության հայեցակարգը սերտորեն կապված է դավադրության տեսությունների առաջխաղացման հետ, ինչն օգտագործվում էր մարդու իրավունքների ոտնահարման և անմեղ մարդկանց հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Մենք վստահ ենք, որ այն ժամանակներում, երբ ժողովրդավարությունը ենթարկվում էր հարձակումների այսքան շատ տեսանկյուններից, առավել կարևոր է համախմբել ժողովրդավարամետ ուժերին և միասին հակազդել մեր տարածաշրջանում և դրանից դուրս ժողովրդավարությունը թուլացնելու փորձերին։

Մենք ցավով ենք հետևում այս զարգացումներին, բայց նաև հիանում ձեր տոկունությամբ, ոգով և անկոտրունությամբ: Մենք գիտենք, որ ազատությունը խոր արմատներ ունի մեր հասարակություններում, և նույնիսկ պատմության ամենամութ պահերին ազատության համար պայքարը երբեք չի ստորադասվել:

Մենք հավատարիմ ենք շարունակելու աջակցել ձեզ այլ նախաձեռնություններով, որոնք ձեզ օգտակար են համարում:

 

Ստորագրյալներ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Համայնքային մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն

«Հոդված 3» ակումբ

Սպիտակի Հելսինկյան խումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Կանանց իրավունքների տուն Գյումրի

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«ՀԿ կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Ուղղակի ժողովրդավարություն»

Կանանց օրակարգ ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան ասոցիացիան

Իզաբելլա Սարգսյան

Նվարդ Մանասյան