ԺԶՀ ներկայացուցիչը մասնակցել է «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով քննարկմանը

Ապրիլի 30-ին Երևանում  տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային քննարկումը՝ «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը:

Քննարկմանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ և հանրային կարծիքի առաջատարներ:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսներին և քննարկելու ոլորտին առնչվող տարբեր հարցեր:

Քննարկման ամբողջական տեսագրությունը  հասանելի է այստեղ։