Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի քննարկումը ԺԶՀ գրասենյակում
Մայիսի 2-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում կայացավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի վերաբերյալ։
Դեռևս 2023թ․-ի նոյեմբերին ԺԶՀ կազմակերպել էր այս թեմայով առաջին հանդիպում-քննարկումը, որից հետո հայեցակարգը լրամշակվել է։
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Վիկտորյա Այդինյանն ներկայացրեց լրամշակված հայեցակարգի հիմնական նպատակներն ու մոտեցումները՝ շեշտադրելով, որ ռազմավարական կառավարման բարեփոխումները միտված են նախևառաջ փոփոխություն բերելու քաղաքացիների կյանքում։
Ներկայացումից հետո հայեցակարգի լրամշակված տարբերակի շուրջ ծավալվեց քննարկում քաղհասարակության և կառավարության ներկայացուցիչների միջև։
Kat
0