Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29 նստաշրջանի մասնակիցներին

2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, հանդես ենք գալիս սույն հայտարարությամբ։ COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ստացել են անվճար իրավաբանական աջակցություն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2023թ նոյեմբերից ի վեր անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Այս աջակցության նպատակն էր իրավաբանական խորհրդատվության միջոցով նպաստել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական  աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, բարձրացնել մարզերում պետական և համայնքային աջակցության ծրագրերի արդյունավետությունը, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների

ԺԶՀ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատություն և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը հոկտեմբերի 8-ին  ելույթ է ունեցել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մարդու իրավունքների ամենամյա համաժողովում, որտեղ խոսել է Ադրբեջանում վատթարացող քսենոֆոբիայի և հայերի նկատմամբ ատելության դրսևորումների մասին։ Արփի Հարությունյանի ելույթի տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն, տիկին վարող, Ինձ խորապես տխրեցնում է այն հանգամանքը,

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for