Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Դրամաշնորհի չափը 27,940,512 ՀՀ Դրամ Նպատակը: Աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը՝ տրամադրելով նրանց իրավական աջակցություն։
Դրամաշնորհի չափը 27,940,512 ՀՀ Դրամ Նպատակը: Աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանությանը՝ տրամադրելով նրանց իրավական աջակցություն։
Դրամաշնորհի չափը 32,328,768 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի շրջանակներում Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն կմշտադիտարկի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով նպաստել դրանց արդարացիությանը և արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրամաշնորհառուն վերահսկելու է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացները, դատական համակարգում կիրառվող կարգապահական միջոցները, ինչպես նաև դատական մարմինների բյուջետավորման և օպտիմալացման գործընթացները։
Դրամաշնորհի չափը 41,458,465 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում իրավապահ ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակին հասնելու համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահսկելու է Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և դրա 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Դրամաշնորհառուն նաև կնպաստի հանրային վերահսկողության ուժեղացմանը ձերբակալվածների պահման վայրերում։
Դրամաշնորհի չափը 50,340 Եվրո Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ»
Դրամաշնորհի չափը 114,441,063 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք
Դրամաշնորհի չափը 104,438,484 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) համագործակցում է տեղական և միջազգային կոալիցիաների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները բարելավելու նպատակով։ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառականություն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների չափանիշներն ապահովելու նպատակով Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան համագործակցում են Equal Rights Trust (Հավասար