Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ

Դրամաշնորհի չափը 32,328,768 ՀՀ Դրամ

Նպատակը: Ծրագրի շրջանակներում Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն կմշտադիտարկի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով նպաստել դրանց արդարացիությանը և արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրամաշնորհառուն վերահսկելու է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացները, դատական համակարգում կիրառվող կարգապահական միջոցները, ինչպես նաև դատական մարմինների բյուջետավորման և օպտիմալացման գործընթացները։