Իրավապահ համակարգի բարեփոխումներին առնչվող հետազոտությունների մրցույթ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ ԺԶՀ) ընդունում է փորձագետներից հայտեր Հայաստանի իրավապահ համակարգի հետևյալ ոլորտներում քաղաքականության հետազոտություն իրականացնելու համար՝

ա․ օպերատիվ-հետախուզական օրենսդրություն,

բ․ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ

ԺԶՀ-ն նախատեսում է ընտրել երկու փորձագետ յուրաքանչյուր ոլորտում և նրանց միջև բաշխել ստորև ներկայացված պարտականությունները: Այս փուլում ընդունվում են անհատասկան հայտադիմումներ։

Աշխատանքի նկարագրությունը

Ա) Օպերատիվ հետախուզական օրենսդրության ոլորտի փորձագետներ (2 փորձագետ)

Փորձագետները սերտորեն կաշխատեն ԺԶՀ-ի հետ և խորհրդատվություն կտրամադրեն ՀՀ Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի վերաբերյալ քաղաքականության փոփոխությունների մասին և կանեն առաջարկներ՝ հղում կատարելով ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026թթ․ Գործողությունների ծրագրով սահմանված նպատակներին։

Իրականացման ժամկետը՝ հունվարի 15 — մայիսի 15, 2025թ․

Ընդհանուր աշխատանքային օրերի թիվը երկու փորձագետների համար՝ 40

Պարտականությունները՝

— Վերլուծել օպերատիվ-հետախուզական գործողությունների վերաբերյալ գործող օրենսդրական դաշտը՝ ըստ Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ չափանիշների, որոնք վերաբերում են ընտանեկան կյանքի իրավունքին, արդար դատաքննության իրավունքին, անձնական տվյալների պաշտպանությանը և այլն:

— Ուսումնասիրել պետական ​​վերահսկողության օրենսդրության և մեխանիզմների բարեփոխման լավագույն փորձը:

— Իրականացնել խորքային հարցազրույցներ և խորհրդակցություններ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ովքեր կիրարկում են օրենսդրությունը և կարող են կիսվել իրենց դիտարկումներով համապատասխան ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, ներառյալ դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության ներկայացուցիչները, ՔՀԿ-ները և փաստաբանները:

— Մշակել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Փաթեթը շրջանառության մեջ դնել վերը նշված շահագրգիռ կողմերի միջև դիտարկումների համար:

— Կազմակերպել երկու կեսօրյա քննարկումներ ոլորտի հիմնական դերակատարների հետ (օրինակ՝ պետական ​​պաշտոնյաներ, ՔՀԿ-ներ, փաստաբաններ)՝ արդյունքները և առաջարկությունները ներկայացնելու համար:

Բ) Ներքին վերահսկողության և հաշվետվողականության քաղաքականությունների փորձագետներ (2 փորձագետ)

Փորձագետները կաշխատեն ԺԶՀ-ի հետ և խորհրդատվություն կտրամադրեն ՆԳՆ-ին, կմշակեն  քաղաքականության և ընթացակարգերի առաջարկներ նախարարությունում ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդման համար` հաշվի առնելով ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026թթ․ Գործողությունների ծրագրի թիրախներրը և ՀՀ-ին ողղված GRECO-ի առաջարկները։

Իրականացման ժամկետը՝ հունվարի 15 — մայիսի 15, 2025թ․

Ընդհանուր աշխատանքային օրերի թիվը երկու փորձագետների համար՝ 25

Պարտականությունները՝

— Վերլուծել առկա քաղաքականությունն ու ընթացակարգերը, ինչպես նաև ուսումնասիրել ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության հետ կապված գործնական խնդիրներն ու մարտահրավերները,

— Ուսումնասիրել այս ոլորտի լավագույն փորձը, ինչպես նաև միջազգային առաջարկներն ու չափանիշները:

— Մշակել առաջարկների փաթեթ ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության բարելավման համար:

— Կազմակերպել և անցկացնել երկու կեսօրյա քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ (ՔՀԿ-ներ և փաստաբաններ)` ներկայացնելու հիմնական բացահայտումները և առաջարկությունները, հավաքել նրանց տեսակետները և վերանայել առաջարկությունները ըստ ներկայացված դիտարկումների:

Դիմորդների անհարաժեշտ որակավորումները/հմտությունները

— Առնվազն բակալավրի կոչում իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության կամ հարակից այլ բնագավառներում,

— Քաղաքականության հետազոտությունների և իրավական վերլուծության առնվազն 5 տարվա  փորձ: Արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում փորձը, ինչպես նաև պետական ​​կառույցների հետ նախկինում աշխատելը կդիտարկվի որպես կարևոր առավելություն:

— Ոլորտի մասնագետների հետ համագործակցելու, հանրային քննարկումներ իրականացնելու և տարբեր շահագրգիռ կողմերի հետ իրավական նախագծերի մշակման գործընթացները ղեկավարելու գերազանց հմտություններ:

— Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու և ներկայացնելու գերազանց հմտություններ:

Դիմելու կարգն ու վերջնաժամկետը

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները (CV) և հետաքրքրության նամակները [email protected] էլ. հասցեին՝ նշելով հետաքրքրության կոնկրետ ոլորտը (այսինքն՝ օպերատիվ-հետախուզական օրենսդրությունը կամ ներքին վերահսկողության և հաշվետվողականության քաղաքականությունը): Խնդրում ենք նկատի ունենալ, որ հետաքրքրության նամակում պետք է նշել փորձագետի վարձատրության օրական նախընտրելի չափը: Դիմելու վերջնաժամկետն է 2025 թ․-ի  հունվարի 13-ը:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Տաթևիկ Խաչատրյանին՝ [email protected] էլ․ հասցեով մինչև 2025թ․-ի հունվարի 7-ը:  Հարցերին կանրադառնանք հունվարի 8-ին կայանալիք առցանց հարցուպատասխանի ժամանակ: Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն [email protected] -ին մինչև հունվարի 7-ը:

Լրացուցիչ տեղեկություն

Փորձագետների կողմից մատուցվող ծառայությունները միտված են նպաստել «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի առաջընթացին, որն իրականացվում է ԺԶՀ-ի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է նպաստել արդարադատության և իրավապահ ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և արդյունավետությանը: