«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիր

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: Ծրագրի շրջանակում պատրաստված զեկույցները և հետազոտությունները ներկայացված են ստորև․ «Օպերատիվ-հետախուզական

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 500,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության մակարդակը՝ օգտագործելով ֆոկուս խմբերի մեթոդը, ուսումնասիրել միջազգային հաջողված փորձը և մշակել կրթական ու հանրային հաղորդակցության գործիքակազմ՝ խթանելու նրանց գիտակցված ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներին: