«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիր

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:

Ծրագրի շրջանակում պատրաստված զեկույցները և հետազոտությունները ներկայացված են ստորև․

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղեցույց Կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղեցույց «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության բացերը եվ առաջարկներ լավարկման ուղղությամբ»
քաղաքականության հետազոտություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնումների գործընթացի հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույց Ոստիկանության բարեփոխումների 2020 – 2022 թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն Արդարադատությունը բաց աչքերով․ Դատական նիստերի մշտադիտարկման զեկույց
Դատական իշխանության անկախության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում Զեկույց․ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան․ 2022թ․-ին կայացած վարույթներ
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերը. 2023թ․ հունվար-հունիս ամիսներին քննված  վարույթների ուսումնասիրություն Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան Զեկույց․ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում
Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ զեկույց Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ընթացիկ գործունեության ուսումնասիրություն Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն
ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում