«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 33,150,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է ապահովել Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում բնակվող կանանց և երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, իրավունքահեն, մարդակենտրոն, մատչելի և ոչ խտրական հոգեկան առողջության ծառայություններ՝ ստեղծելով անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ իր կարիքներին համապատասխան աջակցություն՝ համայքահեն մոտեցմամբ։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։