«Ստեփանավանի տեղեկատվական կենտրոն» բարեգործական ՀԿ
Դրամաշնորհի չափը 33,150,000 ՀՀ դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է Լոռու մարզում բնակվող արցախյան պատերազմներից տուժած խոցելի խմբերին՝ Արցախից տեղահանված ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին (կանայք, ծնողներ, երեխաներ) տրամադրել իրավունքահեն, բազմակողմանի և շարունակական հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց վերաինտեգրմանը, դիմակայունությանը և համայնքային մասնակցությանը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում»։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաջնորդությամբ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի օրակարգ, ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։