Տեխնիկական առաջադրանք «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում

Հայաստանում ընտրողների ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված գեղարվեստական և նորարարական նախաձեռնությունների բաց մրցույթ
Վերջնաժամկետ: 2026 թ․ փետրվարի 19՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) մասին
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) անկախ, ոչ առևտրային հիմնադրամ է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը։ Բաց հասարակության արժեքներին և սկզբունքներին հավատարիմ՝ ԺԶՀ-ն աջակցում է ժողովրդավարության կողմնակիցներին և զարգացնում է գործընկերություններ՝ հիմնված համատեղ արժեքների վրա։
- Բաց մրցույթի նպատակը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ, որը նպատակ ունի աջակցել գեղարվեստական, ստեղծարար և նորարարական նախաձեռնություններին, որոնք խթանում են ժողովրդավարական արժեքները և ամրապնդում ընտրողների ըմբռնումը ընտրություններին տեղեկացված և բովանդակային մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հիմնվելով այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ներառական և հաշվետու կառավարումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Այս բաց մրցույթի նպատակն է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք՝
- խթանում են տեղեկացված, գիտակցված և արժեքահեն քվեարկությունը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին առաջ,
- տարածում են ժողովրդավարական սկզբունքները, ներառյալ մասնակցային կառավարումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը,
- հակազդում են անտարբերությանը, մասնակցության նվազմանը և ժողովրդավարական արժեքներն ու մասնակցությունը խաթարող վնասակար պատմույթներին։
- Գործունեության շրջանակը
Առաջարկվող նախաձեռնությունները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- Գեղարվեստական և մշակութային արտադրանք, այդ թվում՝ վիզուալ արվեստ, կատարողական արվեստ, երաժշտություն, թատրոն, կինո, փողոցային արվեստ, թվային արվեստ, սոցիալական գովազդային հոլովակներ (PSA), ռիլեր և կարճ տեսանյութեր,
- Մեդիա և պատմողական նախաձեռնություններ, ներառյալ լրագրություն, փոդքաստներ, վավերագրական ֆիլմեր, կարճ տեսանյութեր և ինտերակտիվ բովանդակություն,
- Սոցիալական մեդիայի և թվային արշավներ, որոնք խթանում են ժողովրդավարական արժեքներն ու ընտրողների իրազեկվածությունը,
- Համայնքահեն ստեղծարար գործողություններ, ցուցահանդեսներ, քննարկումներ կամ մասնակցային միջոցառումներ,
- Նորարարական հաղորդակցման և ներգրավման մեթոդներ, ուղղված երիտասարդներին, առաջին անգամ քվեարկողներին, մարգինալացված խմբերին կամ այլ թիրախային լսարաններին,
- Հիբրիդային կամ միջդիսցիպլինար մոտեցումներ, որոնք համադրում են արվեստը, մեդիան և քաղաքացիական կրթությունը։
Նախաձեռնությունները պետք լինեն ապակուսակցական և ապաքաղաքական, և պետք է կենտրոնանան բացառապես ժողովրդավարական արժեքների վրա։
- Ակնկալվող արդյունքներ
Ընտրված նախաձեռնություններից ակնկալվում է, որ դրանք՝
- կբարձրացնեն հանրության իրազեկվածությունը ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ,
- կխթանեն քննադատական մտածողությունը ընտրությունների և ժողովրդավարական հաշվետվողականության շուրջ,
- կհասնեն բազմազան լսարանների, այդ թվում՝ քիչ ներգրավված կամ դժվար հասանելի ընտրողների խմբերին,
- կնպաստեն ավելի տեղեկացված, ներգրավված և դիմկայուն ընտրազանգվածի ձևավորմանը։
- Ովքեր կարող են դիմել․
Բաց մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող հետևյալ անձինք և կառույցները՝
- Անհատ արվեստագետներ և ստեղծարար մասնագետներ,
- Լրագրողներ և մեդիա մասնագետներ,
- Սոցիալական մեդիայի մասնագետներ և թվային բովանդակություն ստեղծողներ,
- Հանրային կարծիք ձևավորողներ,
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր և միություններ,
- Ակտիվիստներ և քաղաքացիական նախաձեռնություններ,
- Մշակութային հաստատություններ։
Դիմել կարող են ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները։ Գործընկերային և համատեղ առաջարկները խրախուսվում են։
- Ֆինանսավորում և տևողություն
- Առավելագույն դրամաշնորհի չափը՝ մինչև 10,000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը) յուրաքանչյուր ընտրված առաջարկի համար,
- Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թ․ մարտ – մայիս։
Դրամաշնորհային միջոցները կարող են օգտագործվել ստեղծարար արտադրության, տարածման, միջոցառումների, հաղորդակցման և ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ողջամիտ վարչական ծախսերի համար։
- Դիմումի պահանջներ
Դիմորդները պետք է ներկայացնեն մինչև երկու (2) էջ ծավալով ծրագրի հայեցակարգ, որը պետք է ներառի՝
- Ծրագրի նկարագրություն և նպատակներ
- Մոտեցումներ և մեթոդաբանություն
- Նախատեսվող գործողություններ
- Տարածման ռազմավարություն
- Թիրախային լսարան
- Ժամանակացույց
- Սպասվող արդյունքներ և ազդեցություն
- Նախնական բյուջե (ամփոփ), ներկայացված ՀՀ դրամով
- Նախկին աշխատանքների հղումներ կամ կից ֆայլեր
- Ընտրության չափանիշներ
Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- Համապատասխանություն բաց մրցույթի նպատակներին,
- Առաջարկվող մոտեցման ստեղծարարություն և նորարարություն,
- Գործողությունների և ժամանակացույցի իրագործելիություն և հստակություն,
- Հասանելիություն ընտրողներին ,
- Դիմորդի փորձը կամ առաջարկի իրականացման կարողությունը,
- Առաջարկվող բյուջեի ծախսարդյունավետությունը։
- Հաշվետվություն և տեսանելիություն
Ընտրված կազմակերպությունները/անհատները պարտավորվում են՝
- Ծրագրի ավարտին ներկայացնել բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ,
- Բոլոր հանրային նյութերում նշել ֆինանսավորող կազմակերպության աջակցությունը՝ տրամադրված տեսանելիության ուղեցույցների համաձայն։
- Էթիկական նկատառումներ
Ընտրված կազմակերպությունները/անհատները պետք է՝
- պահպանեն քաղաքական չեզոքության սկզբունքները,
- հարգեն մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և ներառականությունը,
- խուսափեն ատելության խոսքից, խտրականությունից կամ բռնության հրահրումից։
- Դիմումների ներկայացում
Դիմումները և հարցերը պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով սույն տեխնիկական առաջադրանքի անվանումը։