«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,582,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ խորհրդարանական ընտրությունների համատեքստում նպաստել Սյունիքի սահմանամերձ համայնքներում փաստերի վրա հիմնված հանրային քննարկումների և կառուցողական երկխոսության ամրապնդմանը՝ նվազեցնելով վախի, ապատեղեկատվության և քաղաքական շահարկումների ազդեցությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։