Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 6,678,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի 2026թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ամրապնդել թափանցիկությունը, մրցակցային միջավայրը և տեղեկացված ժողովրդավարական մասնակցությունը՝ վերագործարկելով Մեդիա կենտրոնը որպես կենսունակ քաղաքացիական և մեդիա հարթակ՝ հանրային քննարկումների և համակարգված հաղորդակցության համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։