Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 15,488,400 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոն հարթակին՝ բարձրաձայնելու Հայաստանի կարևորագույն խնդիրները ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը պատկերացում կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և հասարակության առջև ծառացած առկա մարտահրավերների մասին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել հանրության և մասնավորապես երիտասարդության մասնակցությունը տեղեկան ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման և համայնքային ռեսուրսների (այդ թվում՝ բյուջեի) բաշխման գործընթացներին։ Այս նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կիրականացնի հանրային արշավը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու դրա լուծման համար մասնակցությունը խթանելու համար։ Վարդենիս համայնքի դեպքում,

Հանրային լրագրության ակումբ

Դրամաշնորհի չափը 7,546,111 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընկալումը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկած լուծումները, և հանրային պահանջ ձևավորել ավելի թափանցիկ և հաշվետու ՆԳՆ և ոստիկանության ձևավորման համար։ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ-ի (ԻՊԱՍ) հետ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային օրակարգ հակախտրականության օրենսդրության, ինչպես նաև կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում հավասարության խթանման անհրաժեշտության վերաբերյալ, հակազդել խտրական պատմույթին հավասարության, ներառականության և համերաշխության միջոցով, ինչպես նաև համախմբել խտրականության ենթարկվող խմբերին խտրականության դեմ պայքարում։ Այս նպատակով, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան կիրականացնի «Հավասար» հանրային արշավը, որի շրջանակում նախատեսում է վերանայել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

Դրամաշնորհի չափը 8,334,690 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագիրը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների կանխմանը քաղաքացիական հասարակության անկախ մշտադիտարկման, խնդիրների բարձրաձայնման և քաղաքականության մշակման միջոցով։

«ԴեմոԼաբ տեղեկատվական կենտրոն» ՀԿ

Դրամաշնորհի չափը 54,364,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Factor.am-ը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կներկայացնի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Factor.am-ը նաև կբարձրաձայնի քաղաքացիական

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դրամաշնորհի չափը 69,778,800 ՀՀ Դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը արդարադատության, անվտանգության և այլ բարեփոխումների ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

Քաղհասարակության կազմակերպություններն առանցքային առաջարկություններ են ներկայացրել նոր հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։ Առաջարկությունների ընդգրկուն մասը վերաբերում է դատական համակարգին։ Մասնավորապես, առաջարկվում է ավելացնել հետևյալ գործողությունները․ Դատական իշխանության

Մարդու իրավունքների պաշտպանը և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների արդիական խնդիրները

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները: Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը: «Այսօր խնդիրները շատ են և բազմազան: Այս համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նպատակները

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս․թ․ օգոստոսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հրապարակվել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Սույն Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային խորհրդին կից ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2022թ․ ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական