Ներքին գործերի նախարարությունը և քաղահասարակությունը քննարկեցին հանրային ծառայությունների բարելավման հեռանկարները
Սեպտեմբերի 8-ին Ներքին գործերի նախարարությունը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ կազմակերպել էին ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցեցին ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանը, ՆԳՆ ենթակա ծառայությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ինչպես նշեց ԺԶՀ ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, քաղհասարակության և ՆԳՆ միջև շփումներն ավանդաբար