Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական

«Հոգեկան առողջության» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ առողջապահության մասնագետների և քաղհասարակության մասնակցությամբ

Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ոլորտի պատասխանատուները, մասնագետները, փորձագետներն ու շահառուներն մայիսի 20-24-ը Երևանում քննարկեցին «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակմանը վերաբերող հարցերը։ Օրենքի նախագիծը մշակվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան

Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի քննարկումը ԺԶՀ գրասենյակում

Մայիսի 2-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում կայացավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգի վերաբերյալ։ Դեռևս 2023թ․-ի նոյեմբերին ԺԶՀ կազմակերպել էր այս թեմայով առաջին հանդիպում-քննարկումը, որից հետո հայեցակարգը լրամշակվել է։ ՀՀ փոխվարչապետի խորհրդական Վիկտորյա Այդինյանն ներկայացրեց լրամշակված հայեցակարգի հիմնական նպատակներն ու մոտեցումները՝ շեշտադրելով, որ ռազմավարական կառավարման բարեփոխումները միտված են նախևառաջ փոփոխություն բերելու քաղաքացիների կյանքում։ Ներկայացումից

ԺԶՀ ներկայացուցիչը մասնակցել է «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով քննարկմանը

Ապրիլի 30-ին Երևանում  տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային քննարկումը՝ «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով: Քննարկման բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Ժողովրդավարության զարգացման

Էլեկտրոնային առողջապահության համակարգի խնդիրները քննարկվել են մասնագետների և ՀԿ-ների մասնակցությամբ

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ: Համակարգը հնարավորություն է տալիս բուժող բժշկին անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու նրա բուժման վերաբերյալ կայացնել տեղեկացված որոշումներ: 2017 թվականից Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով իրականացվում են արտոնյալ և պետական պատվերի շրջանակներում մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, ինչպես

«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար

Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։ Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։ «Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա», -նշում է Հանրային լրագրության ակումբի

Հոգեկան առողջության խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկը

Ապրիլի 16-ին Երևանում տրվեց հոգեկան առողջության բարելավմանը միտված նոր եռամյա նախաձեռնության մեկնարկը։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում

Համերաշխություն Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ

Հարգելի՛ վրացի ընկերներ և  գործընկերներ, Այս նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս ու անհատներս, մեր հաստատուն համերաշխությունն ենք հայտնում ձեզ։ Մենք աջակցում ենք ձեզ՝ դիմակայելու Վրաստանի կառավարության հետևողական և մշտական ջանքերին, որոնք ուղղված են սահմանափակելու քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու տեսքով, ինչպես նաև կրկին օրակարգ բերելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ 20-րդ

ԺԶՀ աջակցությամբ Երևանում ցուցադրվեց «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Ալիք Մեդիա Հայաստանի» հետ համագործակցությամբ մարտի 27-ին Երևանում ցուցադրվեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին պատմող «Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի հեղինակն է  ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, ով «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ 2 շաբաթ նկարահանել և վավերագրել է պատերազմն Ուկրաինայի Խարկովի, Դնեպրի, Դոնեցկի մարզերում եւ մայրաքաղաք Կիեւում։  Ֆիլմի հեղինակների նպատակն էր ցույց տալ պատերազմի ներսը՝ շարքային քաղաքացիների հանձնառությունն

Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան,