Քաղհասարակության առաջարկություններն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և առողջապահության բնագավառի փորձագետների կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի հախագծի վերաբերյալ։ Արված դիտարկումներն և առաջարկությունները, որոնք հավաքագրվել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկումների շրջանակներում, հետևյալն են․ Հստակ ձևակերպել օրենքի նախագծով սահմանված բոնուսային միավորների կուտակման ընթացակարգը, պարզաբանել առողջ ապրելակերպին ուղղված գործողությունները։ Վերանայել Հիմնադրամի հոգաբարձուների