Սոցիոսկոպ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 963,511 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել երիտասարդների ընկալումները կարևոր հարցերի շուրջ՝ հատկապես հաշվի առնելով նրանց պասիվությունը քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կանցկացնի որակական հարցումներ և կներկայացնի հավաքագրված տվյալների վերլուծություն զեկույցի տեսքով: Այս դրամաշնորհը միտված է աջակցելու հետազոտական նախագծի դաշտային աշխատանքների իրականացմանը:

«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն

Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կարողունակությունը դիմակայելու մանիպուլյացիաներին և ապատեղեկատվությանը՝ խթանելով քննադատական մտածողությունը և ժողովրդավարական գործընթացներին տեղեկացված ու պատասխանատու մասնակցությունը։ Այս նպատակով կկազմակերպվեն մարզային երկխոսություններ և համայնքային հանդիպումներ, ինչպես նաև կնկարահանվեն «Դիլեմա» հաղորդաշարի նոր թողարկումներ։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից

«Հանուն հավասար իրավունքների» Կրթական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 21,926,100 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ նախընտրական շրջանում խորացնել հանրության ընկալումը ժողովրդավարական արժեքների վերաբերյալ և խթանել համայնքային մասնակցությունը։ Նախաձեռնությունը կգործի թվային միջավայրում, կզարգացնի երիտասարդների ԱԲ-ի կիրառման կարողությունները և մեդիագրագիտության մակարդակը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ, ՀԿ

Դրամաշնորհի չափը 20,034,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է լուծել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խոչընդոտները՝ բարելավելով մեդիագրագիտությունը, ընտրական տեղեկատվության հասանելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական երկխոսությունը՝ դասընթացների, հասանելի թվային բովանդակության և համայնքային նախաձեռնությունների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

«Կրթություն և համերաշխություն» արհմիություն

Դրամաշնորհի չափը 14,873,242 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական մշակույթը Հայաստանում՝ Երևանի և ընտրված մարզերի ուսուցիչներին և համայնքի անդամներին զինելով քաղաքացիական գիտելիքներով և հմտություններով՝ վերապատրաստումների, գործընկերային ցանցերի և սոցիալական հարթակների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Ալիք մեդիա Արմենիա, ՀԿ

Դրամաշնորհի չափը 4,452,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է հակազդել Հայաստանում նախընտրական շրջանում վնասակար քարոզչությանը և ապատեղեկատվությանը Երևանում և ընտրված շրջաններում անաչառ, համայնքային քննարկումներով՝ ժողովրդավարական գործընթացների և հասարակության դիմադրողականության ըմբռնումը ամրապնդելու համար։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 8,904,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ուժեղացնել ժողովրդավարական մասնակցությունը և Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությունը՝ զարգացնելով անկախ դիտորդությունը, բարձրացնելով տարածքային ընտրական հանձնաժողովների և իրավական արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Փինք իրավապաշտպան ՀԿ

Դրամաշնորհի չափը 15,300,188 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական դիմադրողականությունը Հայաստանում 2026թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ մոնիթորինգի ենթարկելով գենդերային, կանանց իրավունքների և ԼԳԲՏ+ համայնքներին ուղղված վնասակար խոսույթը և խթանելով ներառական քաղաքացիական մասնակցությունը՝ ապացույցների վրա հիմնված վերլուծության և համայնքի ներգրավվածության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 8,968,554 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագրի նպատակն է 2026թ․ նախընտրական ժամանակաշրջանում ամրապնդել հանրության դիմադրողականությունը ժողովրդավարական բարեփոխումները թիրախավորող ապատեղեկատվության նկատմամբ։ Հայաստանի յոթ քաղաքներում ժողովրդավարական արժեքները խթանող կրթական սեմինարներ կանցկացվեն, որոնք նաև տեսանյութերի միջոցով կներկայացվեն ավելի լայն լսարանին։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

Իրազեկ քաղաքացիների միավորում, ՀԿ

Դրամաշնորհի չափը 22,260,000 ՀՀ դրամ Նպատակը: Նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանի 2026թ․ խորհրդարանական ընտրությունների բարեվարքությանը՝ ամրապնդելով հանրության դիմակայունությունը կեղծ խոսույթների նկատմամբ, ապահովելով ընտրություններին առնչվող ապատեղեկատվության բացահայտումն ու հակազդումը, ինչպես նաև բարձրացնելով ընտրական գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ քաղաքական ֆինանսների և ընտրական խախտումների մշտադիտարկման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող