ԺԶՀ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովում
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատություն և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մարդու իրավունքների ամենամյա համաժողովում, որտեղ խոսել է Ադրբեջանում վատթարացող քսենոֆոբիայի և հայերի նկատմամբ ատելության դրսևորումների մասին։ Արփի Հարությունյանի ելույթի տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն, տիկին վարող, Ինձ խորապես տխրեցնում է այն հանգամանքը,