Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին Հարգելի պարոն Գուտեռեշ, Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները կոչով դիմում են Ձեզ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով։ Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման բացահայտ փորձ, քանի որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Շառլ Միշելի մամլո հայտարարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային

Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության

Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

Սույն թվականի ապրիլի 22-ի գիշերը ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ  Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները մուտք են գործել «Պոլիգրաֆ» տեխնոակումբ և կատարել խուզարկություն։ Քննչական գործողության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձինք պառկեցվել են գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ, ըստ ակումբի հայտարարության, ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են ծեծի, ինչպես նաև մերկացվել խուզարկության համար։ Ակումբի ներկայացուցիչների հայտարարության