Դրամաշնորհների ցանկ
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 10,015,051 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքային խընդիրների շուրջ քննարկումներին 2023թ. սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Մասնավորապես, այս նախաձեռնությունը կկիրառի նորարարական մեթոդներ, որպեսզի Երևանի բնակիչներ և այլ շահառուներ առավել ուշադրություն դարձնեն քաղաքին վերաբերող առաջնահերթ խնդիրներին նախընտրական քարոզարշավի փուլում։ Այս քայլով փորձ կարվի կոնկրետ խնդիրներ ու դրանց հնարավոր լուծումները դարձնել նախընտրական խոսույթների հիմնական թեմաներ:
Դրամաշնորհի չափը 7,744,200 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու համար։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն առաջնորդության զարգացման միջոցառումներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Պալիատիվ օգնության ծառայությունների բարելավման նպատակով կմշակվեն և ՀՀ Առողջապահության նախարարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ծառայությունների որակի բարելավման համար:
Դրամաշնորհի չափը 3,049,289 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած, տեղահանված և հարազատներ կորցրած կանանց ստանալու նոր մասնագիտություն, որը կօգնի նրանց նոր կարողություններն իրացնել լայն աշխատաշուկայում: Այս նպատակով «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կիրականացնի «Աջակցենք պատերազմից տուժած կանանց ստանալ նոր մասնագիտություն» հանրային արշավը, որի շրջանակում միջոցներ կհայթայթի Global Giving հարթակում՝ վերը նշված թիրախային խմբի կարողությունների զարգացման նախաձեռնություններ իրականացնելու համար: Ծրագրի նպատակն է նաև փոխել հանրային վարքագիծը և խրախուսել քաղաքացիներին ներգրավվել հրատապ խնդիրների լուծմանը՝ ակտիվ մասնակցության և նվիրատվությունների միջոցով, ինչպես նաև բարելավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաքելության և աշխատանքի վերաբերյալ հանրային ընկալումը:
Դրամաշնորհի չափը 358,511 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների կանխարգելիչ և բուժական ծառայությունների հասանելիության բարձրացմանը: ՀՀ մարզերում բժիշկների համար կկազմակերպվեն մանկական էնդոկրինոլոգիայի մասնագիտական դասընթացներ, կանցկացվեն տեղեկատվական և կրթական միջոցառումներ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների պետական աջակցության ծառայությունների մատչելիության վերաբերյալ։
Դրամաշնորհի չափը 3,872,100 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Դովեղ ֆուտբոլային ակումբ, ՀԿ-ին՝ նպաստելու Տավուշի և Լոռու մարզերի մոտ 80 երեխաների (տղաների և աղջիկների) սոցիալական ներառմանը, զարգացնելու առողջ ապրելակերպ և թիմային հմտություններ՝ նրանց ընդգրկելով պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային մարզումներին: Ծրագիրը նախատեսում է նաև ընդլայնել շահառու երեխաների՝ մարդու իրավունքների մասին գիտելիքները և խթանել քննադատական մտածողությունը:
Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել քաղաքացիական ակտիվիզմը և խթանել իրավահավասարության, օրենքի գերակայության գաղափարը: Այս նպատակով Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրականացնի «Իրավահավասար քաղաքացի» խորագրով հանրային արշավը, որի միջոցով խրախուսելու է քաղաքացիներին ահազանգել պաշտոնյաների կողմից երթևեկության կանոնների խախտումները, հավաքագրելու է աջակիցների ու համակիրների բազա, ինչպես նաև ջատագովելու է իրավահավասարությունը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրառելու է նոր և բազմազան հաղորդակցության ուղիներ՝ հասնելու իր թիրախ լսարանին և կառուցելու երկարաժամկետ հարաբերություններ իր աջակիցների և համակիրների հետ: Արշավի ակտիվ մասնակիցները կհրավիրվեն Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից կազմակերպվող սեմինարներին, դասընթացներին և քննարկումներին:
Դրամաշնորհի չափը 15,488,400 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոն հարթակին՝ բարձրաձայնելու Հայաստանի կարևորագույն խնդիրները ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը պատկերացում կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և հասարակության առջև ծառացած առկա մարտահրավերների մասին:
Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել հանրության և մասնավորապես երիտասարդության մասնակցությունը տեղեկան ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման և համայնքային ռեսուրսների (այդ թվում՝ բյուջեի) բաշխման գործընթացներին։ Այս նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կիրականացնի հանրային արշավը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու դրա լուծման համար մասնակցությունը խթանելու համար։ Վարդենիս համայնքի դեպքում, որը լրջորեն տուժել է պատերազմից հետո և դարձել սահմանային համայնք, ապաստարանի/թաքստոցի խնդիրն ամենահրատապն էր։ ԹԻՀԿ-ն պլանավորում է նաև խթանել համայնքում բնակիչների վարքագծի փոփոխությունը՝ համայնքին վերաբերող որոշումների ընդունման գործընթացներում բնակիչների մասնակցության մակարդակի բարձրացման միջոցով։
Դրամաշնորհի չափը 7,546,111 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընկալումը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկած լուծումները, և հանրային պահանջ ձևավորել ավելի թափանցիկ և հաշվետու ՆԳՆ և ոստիկանության ձևավորման համար։ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ-ի (ԻՊԱՍ) հետ համատեղ կիրականացնի հանրային արշավ, որի շրջանակում կարձանագրի կազմակերպվող աշխատանքների խախտումներն ու թերացումները, դրանք կներկայացնի լայն հանրությանը և հանրային ճնշման ներքո կպահանջի ԱԺ հանրային լսումների կազմակերպում՝ ՆԳՆ նախարարի մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է ՆԳՆ ձևավորումը և ոստիկանության բարեփոխումները դարձնել առավել թափանցիկ ու հաշվետու։
Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային օրակարգ հակախտրականության օրենսդրության, ինչպես նաև կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում հավասարության խթանման անհրաժեշտության վերաբերյալ, հակազդել խտրական պատմույթին հավասարության, ներառականության և համերաշխության միջոցով, ինչպես նաև համախմբել խտրականության ենթարկվող խմբերին խտրականության դեմ պայքարում։ Այս նպատակով, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան կիրականացնի «Հավասար» հանրային արշավը, որի շրջանակում նախատեսում է վերանայել իր հաղորդակցության կապուղիները՝ ըստ նոր սահմանված թիրախ լսարանների և հաղորդակցության նպատակների։ Մասնավորապես, Կոալիցիայի առաջնային թիրախ լսարաններ են սահմանվում խտրականության ենթարկվող խմբերը, խտրականության առերեսվող ու դրա դեմ պայքարել ցանկացող երիտասարդները, և մասնագիտական հանրույթները։