Դրամաշնորհների ցանկ
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 50,340 Եվրո
Նպատակը: Ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ նպատակով Քըմիթ Գլոբըլը կներկայացնի նորարարական լուծումներ՝ ստեղծելով օգտատերերի համար մատչելի տեղեկատվական հարթակ և կարիքների քարտեզ: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:
Դրամաշնորհի չափը 114,441,063 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂ-ից տեղահանված փախստականների քաղաքացիական մասնակցությանը Հայաստանում։ Մասնավորապես, կստեղծվի չորս համայնքային խորհուրդ Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ներկայացված կլինեն ԼՂ-ից տեղահանվածները: Խորհուրդներից յուրաքանչյուրը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ որի միջոցով տեղահանված բնակչության ներկայացուցիչների ձայնը լսելի կլինի: Բացի այդ, նախաձեռնությունը կստեղծի տեղահանվածների շրջանում առավել խոցելի խմբերի համար համապարփակ աջակցության մեխանիզմներ, որոնք կներառեն կարողությունների զարգացում և կենսապահովման աջակցություն: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:
Դրամաշնորհի չափը 104,438,484 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում: Այս քայլերով ծրագիրը կփորձի ստեղծել առավել անվտանգ և աջակցող միջավայր խոցելի պայմաններում գտնվող տեղահանված մարդկանց համար: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների համար և հետ» 36 ամսվա ծրագրի մաս է հանդիսանում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Քըմիթ Գլոբըլի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից:
Դրամաշնորհի չափը 9,592,644 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ներքին զարգացումների և այլ երկրների հետ հարաբերությունների հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարին՝ տեղեկատվական հոսքի մշտադիտարկման, փաստերի ստուգման և հրապարակումների միջոցով: Նախաձեռնությունը կուսումնասիրի և կբացահայտի կեղծ և ապակողմնորոշող պատմույթները, որոնք տարածվում են տարբեր արտաքին և տեղական աղբյուրների կողմից՝ հատկապես ուշադրության տակ պահելով Հայաստանում ապրող տարբեր համայնքներին թիրախավորող նյութերը:
Դրամաշնորհի չափը 10,139,593 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է մեդիա հարթակ տրամադրել ՀՀ ներգաղթած համայնքների լրագրողների համար՝ լուսաբանելու Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները ռուսալեզու լսարանի համար, ինչպես նաև դիմակայելու ավտորիտար քարոզչությանը և ապատեղեկատվությանը՝ փաստերի վրա հիմնված մեդիա բովանդակության միջոցով: Ծրագրի շրջանակներում Լավա մեդիա-ն, որը սկիզբ է առել Ալիք մեդիայի ռուսալեզու AliqRu հարթակից, հոդվածներ, տեսանյութեր և թոք-շոուներ կհրապարակի՝ համալրված ուրույն վերլուծություններով և ինֆոգրաֆիկ տեղեկությամբ: Նյութերը կներառեն Հայաստանի և հարևան երկրների քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների լայն շրջանակը՝ ապահովելով տարածաշրջանային իրադարձությունների համապարփակ լուսաբանումը:
Դրամաշնորհի չափը 7,367,250 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի դիմադրողականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ազգային անվտանգության հարցերի շուրջ դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարձրացնելու, պետական քաղաքականությունը անկախ վերլուծություններով ուժեղացնելու, ինչպես նաև մամուլում պետական նշանակության հարցերի շուրջ օբյեկտիվ լուսաբանում տարածելու միջոցով։
Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել 2024թ. մայիսին Տավուշի մարզում հեղեղումների պատճառով առաջացած վնասների վերացմանն ուղղված հանրային միջոցների արդյունավետ կառավարումը՝ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների կատարած ծախսերի և աշխատանքների թափանցիկության և հանրային հաշվետվողականության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկերի կառավարման համայնքային գործընթացներում հանրային իրազեկվածության և ներգրավվածության բարձրացման միջոցով: Ծրագիրը մասնավորապես նախատեսում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների կատարած ծախսերի մոնիտորինգի իրականացում, համայնքային քննարկումների անցկացում և մարզում հանրային իրազեկվածության արշավի կազմակերպում։
Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել աղետների հետևանքների վերացման գործընթացին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, վերհանել անտեսանելի խնդիրները և ռեպորտաժների միջոցով ապահովել դրանց լայն հանրայնացումը տեղական և ազգային մակարդակներում։ Ծրագրի շրջանակում «Քաղաքացու ձայն» մեդիա-հարթակի ռեպորտաժների ու ֆոտոշարքերի միջոցով կվերհանվեն աղետի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային, բնապահպանական խնդիրները և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործընթացների բացերը։ Ծրագիրը նպատակ ունի նաև համախմբել աղետի գոտում գործող քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ֆերմերներին աղետի գոտում հետևանքների վերացմանն ուղղված խնդիրների հանրայնացման և հետևանքների վերացմանն ուղղված շահերի պաշտպանության գործընթացների շուրջ։
Դրամաշնորհի չափը 1,940,800 ՀՀ Դրամ
Նպատակը: «Դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզի բնակչության, մասնավորապես տեղական ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկվածության և դիմակայունության մակարդակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ մարզին պատուհասած վերջին բնական աղետից հետո։ Այս թեմայով Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների կենտրոններում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում դասընթացներ կկազմակերպվեն՝ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին։ Ծրագիրը նախատեսում է դասընթացների հիման վրա հաղորդումների պատրաստում ու տարածում Տավուշ Մեդիա հեռուստատեսությամբ, կայքով և սոցիալական ցանցերով:
Դրամաշնորհի չափը 23,859,600 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ֆակտոր (Factor.am) լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Ֆակտորը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կհրապարակի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Ֆակտորը նաև կբարձրաձայնի քաղաքացիական հասարակության տեսակետները և տեղեկություն կտրամադրի լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ՝ նպաստելով հանրային իրազեկվածությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։