Դրամաշնորհներ 2023
Ըստ ծրագրերի
Ըստ տարեթվերի
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին՝ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Շիրակի մարզի կանանց հիմնախնդիրները լուսաբանելու համար: «Ասպարեզ» ակումբը կպատրաստի և կհեռարձակի տեսահարցազրույցների շարք, ինչպես նաև կհրապարակի հոդվածներ՝ անդրադառնալով հեռավոր համայնքների կանանց խնդիրներին, ինչպիսիք են՝ աղքատությունը, ընտանեկան բռնությունը, կրթության հասանելիությունը և տնտեսական ու քաղաքական գործունեությունը՝ հատուկ ուշադրության արժանացնելով անձնական պատմությունները: Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից:
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «ԱԼՏ» հեռուստաընկերությանը (ՀԸ) որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու և Արմավիրի մարզի կարևոր խնդիրները լուսաբանելու համար։ Մասնավորապես, «ԱԼՏ» ՀԸ-ը մի շարք վերլուծական մւլտիմեդիա պատմություններ կպատրաստի և կհեռարձակի՝ օգտագործելով տարբեր առցանց գործիքներ: Զեկույցները լույս կսփռեն մի շարք քիչ լուսաբանվող խնդիրների վրա, ինչպիսիք են ջրային ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սոցիալական խնդիրները և այլն: Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից:
Դրամաշնորհի չափը 1,693,480 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին cvmedia.am կայքի գործարկման և բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների լուսաբանման գործում: Այդ նպատակով կենտրոնը կպատրաստի տեսանյոևթեր և հոդվածներ Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի հեռավոր գյուղերի շրջակա միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև սոցիալական և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ:Դրամաշնորհը տրամադրվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բի-Բի-Սի-Մեդիա էքշըն-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հետք» Հետաքննող լրագրողների և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից:
Դրամաշնորհի չափը 15,462,000 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների և հանրային մասնակցության ոլորտներում: Մասնավորապես, ծրագիրը կմշտադիտարկի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերը, կիրականացնի փաստերի ստուգում և կպատրաստի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը և պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։
Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Medialab.am լրատվական կայքին՝ այլընտրանքային մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելու համար՝ նպաստելով որակյալ և վերլուծական լրագրությանը: Ծրագրի շրջանակներում կայքը կլուսաբանի Հայաստանի կարևոր քաղաքական և սոցիալական խնդիրները, կթողարկի ոգեշնչող և բազմազան մարդկային պատմություններ, ինչպես նաև կհրապարակի թեմատիկ հոդվածներ և հարցազրույցներ՝ կրթության, մարդու իրավունքների, անվտանգության, հավասարության և այլ առանցքային թեմաների վերաբերյալ։
Դրամաշնորհի չափը 5,798,250 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է իրազեկել հանրությանը և խթանել երկխոսությունը Հայաստանի մարզային քաղաքների և գյուղական բնակավայրերի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ և նպաստել համաչափ զարգացմանը: Այդ նպատակով «Ալիք մեդիա»-ն կպատրաստի և կթողարկի «Չերևան» շարքի վավերագրական ֆիլմեր՝ ցուցադրելով այդ քաղաքների խնդիրները, ինչպես նաև դրական ներուժը։ Ծրագրի շրջանականերում կկազմակերպվեն դիտումներ, ներգրավելով համապատասխան շահագրգիռ կողմերին՝ քննարկելու թիրախ քաղաքների առջև ծառացած խնդիրների լուծումները և գործողությունները:
Դրամաշնորհի չափը 10,015,051 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել համայնքային խընդիրների շուրջ քննարկումներին 2023թ. սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Մասնավորապես, այս նախաձեռնությունը կկիրառի նորարարական մեթոդներ, որպեսզի Երևանի բնակիչներ և այլ շահառուներ առավել ուշադրություն դարձնեն քաղաքին վերաբերող առաջնահերթ խնդիրներին նախընտրական քարոզարշավի փուլում։ Այս քայլով փորձ կարվի կոնկրետ խնդիրներ ու դրանց հնարավոր լուծումները դարձնել նախընտրական խոսույթների հիմնական թեմաներ:
Դրամաշնորհի չափը 7,744,200 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու համար։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն առաջնորդության զարգացման միջոցառումներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Պալիատիվ օգնության ծառայությունների բարելավման նպատակով կմշակվեն և ՀՀ Առողջապահության նախարարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ծառայությունների որակի բարելավման համար:
Դրամաշնորհի չափը 3,049,289 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած, տեղահանված և հարազատներ կորցրած կանանց ստանալու նոր մասնագիտություն, որը կօգնի նրանց նոր կարողություններն իրացնել լայն աշխատաշուկայում: Այս նպատակով «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կիրականացնի «Աջակցենք պատերազմից տուժած կանանց ստանալ նոր մասնագիտություն» հանրային արշավը, որի շրջանակում միջոցներ կհայթայթի Global Giving հարթակում՝ վերը նշված թիրախային խմբի կարողությունների զարգացման նախաձեռնություններ իրականացնելու համար: Ծրագրի նպատակն է նաև փոխել հանրային վարքագիծը և խրախուսել քաղաքացիներին ներգրավվել հրատապ խնդիրների լուծմանը՝ ակտիվ մասնակցության և նվիրատվությունների միջոցով, ինչպես նաև բարելավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաքելության և աշխատանքի վերաբերյալ հանրային ընկալումը:
Դրամաշնորհի չափը 358,511 ՀՀ Դրամ
Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների կանխարգելիչ և բուժական ծառայությունների հասանելիության բարձրացմանը: ՀՀ մարզերում բժիշկների համար կկազմակերպվեն մանկական էնդոկրինոլոգիայի մասնագիտական դասընթացներ, կանցկացվեն տեղեկատվական և կրթական միջոցառումներ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող երեխաների պետական աջակցության ծառայությունների մատչելիության վերաբերյալ։