Դրամաշնորհներ 2023

    Դրամաշնորհի չափը 3,872,100 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Դովեղ ֆուտբոլային ակումբ, ՀԿ-ին՝ նպաստելու Տավուշի և Լոռու մարզերի մոտ 80 երեխաների (տղաների և աղջիկների) սոցիալական ներառմանը, զարգացնելու առողջ ապրելակերպ և թիմային հմտություններ՝ նրանց ընդգրկելով պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային մարզումներին: Ծրագիրը նախատեսում է նաև ընդլայնել շահառու երեխաների՝ մարդու իրավունքների մասին գիտելիքները և խթանել քննադատական մտածողությունը:

    Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել քաղաքացիական ակտիվիզմը և խթանել իրավահավասարության, օրենքի գերակայության գաղափարը: Այս նպատակով Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրականացնի «Իրավահավասար քաղաքացի» խորագրով հանրային արշավը, որի միջոցով խրախուսելու է քաղաքացիներին ահազանգել պաշտոնյաների կողմից երթևեկության կանոնների խախտումները, հավաքագրելու է աջակիցների ու համակիրների բազա, ինչպես նաև ջատագովելու է իրավահավասարությունը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը կիրառելու է նոր և բազմազան հաղորդակցության ուղիներ՝ հասնելու իր թիրախ լսարանին և կառուցելու երկարաժամկետ հարաբերություններ իր աջակիցների և համակիրների հետ: Արշավի ակտիվ մասնակիցները կհրավիրվեն Իրազեկ քաղաքացիների միավորման կողմից կազմակերպվող սեմինարներին, դասընթացներին և քննարկումներին:

    Դրամաշնորհի չափը 15,488,400 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոն հարթակին՝ բարձրաձայնելու Հայաստանի կարևորագույն խնդիրները ուղիղ հեռարձակվող բաց քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը պատկերացում կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և հասարակության առջև ծառացած առկա մարտահրավերների մասին:

    Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է խթանել հանրության և մասնավորապես երիտասարդության մասնակցությունը տեղեկան ինքնակառավարման մակարդակում որոշումների կայացման և համայնքային ռեսուրսների (այդ թվում՝ բյուջեի) բաշխման գործընթացներին։ Այս նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կիրականացնի հանրային արշավը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու դրա լուծման համար մասնակցությունը խթանելու համար։ Վարդենիս համայնքի դեպքում, որը լրջորեն տուժել է պատերազմից հետո և դարձել սահմանային համայնք, ապաստարանի/թաքստոցի խնդիրն ամենահրատապն էր։ ԹԻՀԿ-ն պլանավորում է նաև խթանել համայնքում բնակիչների վարքագծի փոփոխությունը՝ համայնքին վերաբերող որոշումների ընդունման գործընթացներում բնակիչների մասնակցության մակարդակի բարձրացման միջոցով։

    Դրամաշնորհի չափը 7,546,111 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընկալումը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկած լուծումները, և հանրային պահանջ ձևավորել ավելի թափանցիկ և հաշվետու ՆԳՆ և ոստիկանության ձևավորման համար։ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, ՀԿ-ի (ԻՊԱՍ) հետ համատեղ կիրականացնի հանրային արշավ, որի շրջանակում կարձանագրի կազմակերպվող աշխատանքների խախտումներն ու թերացումները, դրանք կներկայացնի լայն հանրությանը և հանրային ճնշման ներքո կպահանջի ԱԺ հանրային լսումների կազմակերպում՝ ՆԳՆ նախարարի մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն է ՆԳՆ ձևավորումը և ոստիկանության բարեփոխումները դարձնել առավել թափանցիկ ու հաշվետու։

    Դրամաշնորհի չափը 2,515,370 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային օրակարգ հակախտրականության օրենսդրության, ինչպես նաև կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտներում հավասարության խթանման անհրաժեշտության վերաբերյալ, հակազդել խտրական պատմույթին հավասարության, ներառականության և համերաշխության միջոցով, ինչպես նաև համախմբել խտրականության ենթարկվող խմբերին խտրականության դեմ պայքարում։ Այս նպատակով, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան կիրականացնի «Հավասար» հանրային արշավը, որի շրջանակում նախատեսում է վերանայել իր հաղորդակցության կապուղիները՝ ըստ նոր սահմանված թիրախ լսարանների և հաղորդակցության նպատակների։ Մասնավորապես, Կոալիցիայի առաջնային թիրախ լսարաններ են սահմանվում խտրականության ենթարկվող խմբերը, խտրականության առերեսվող ու դրա դեմ պայքարել ցանկացող երիտասարդները, և մասնագիտական հանրույթները։

    Դրամաշնորհի չափը 8,334,690 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագիրը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների կանխմանը քաղաքացիական հասարակության անկախ մշտադիտարկման, խնդիրների բարձրաձայնման և քաղաքականության մշակման միջոցով։

    Դրամաշնորհի չափը 54,364,800 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվական հարթակին՝ իրականացնելու Հայաստանում հանրային քաղաքականության խնդիրների և քաղաքացիներին հետաքրքրող հարցերի ընդգրկուն, վերլուծական և անաչառ լուսաբանում: Factor.am-ը հարթակ կտրամադրի ներառական բանավեճերի համար և փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումներ կներկայացնի արդի կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ ուշադրության կենտրոնում պահելով անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերը: Factor.am-ը նաև կբարձրաձայնի քաղաքացիական հասարակության տեսակետները և սպառիչ տեղեկություն կտրամադրի լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ՝ նպաստելով հանրային իրազեկվածությանը և ժողովրդավարական բարեփոխումների բարեվարքությանը։

    Դրամաշնորհի չափը 69,778,800 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ուժեղացնել փաստահեն ջատագովությունը արդարադատության, անվտանգության և այլ բարեփոխումների ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել և ապահովել հանրության մասնակցությունը բարեփոխումներին։

    ՆախորդՀաջորդ