Դրամաշնորհներ 2024

    Դրամաշնորհի չափը 9,700,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է աջակցել Մեդիա կենտրոն հարթակին խթանելու բովանդակային երկխոսությունը Հայաստանի կարևոր խնդիրների շուրջ՝ ուղիղ հեռարձակվող քննարկումների, հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: Ծրագիրը կօգնի ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումը հրատապ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի խորը ընկալումներ կձևավորի մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և առկա այլ հարցերի մասին:

    Դրամաշնորհի չափը 7,760,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ օգնության ծառայությունների և հիմնական դեղամիջոցների հասանելիությունը կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններով ապրող պացիենտների համար։ Այդ նպատակով կազմակերպությունը կիրականացնի մշտադիտարկման այցեր պոլիկլինիկաներ՝ իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով։ Առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում կիրականացվեն պալիատիվ խնամքի ջատագովության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։ Բուժաշխատողներին, պացիենտներին և նրանց հարազատներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն։ Կազմակերպությունը կհամագործակցի լրատվամիջոցների հետ (8 հաղորդում)՝ հանրությանը իրազեկելու ցավի կառավարման և պալիատիվ օգնության կարևորության մասին։ Հայաստանում պալիատիվ օգնության ծառայությունների որակը բարելավելու նպատակով առաջարկություններ կմշակվեն և կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն։

    Դրամաշնորհի չափը 29,052,514 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Այս առումով Հանրային լրագրության ակումբը կստեղծի և կտարածի բարեփոխումների գործընթացներին առնչվող տեղեկատվական նյութեր, կկազմակերպի հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ կանցկացնի համապատասխան հարցերի շուրջ: Դրամաշնորհառուն նաև կանցկացնի վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում հաղորդակցման կարողությունների զարգացման համար:

    Դրամաշնորհի չափը 21,492,787 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել արդարադատության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրականացնի դատական նիստերի և գործընթացների լայնածավալ մշտադիտարկում՝ դատական մարմինների աշխատանքին հիմնավորված գնահատական տալու նպատակով: Դրամաշնորհառուն նաև կշարունակի մշտադիտարկել ոստիկանական բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ձևավորման հետ կապված գործընթացները:

    Դրամաշնորհի չափը 20,190,500 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին` թիրախավորելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև հանրային մասնակցության ոլորտները: Ծրագիրը կհետևի Հայաստանում տարբեր աղբյուրներից տարածվող տեղեկատվության հոսքերին, կիրականացնի փաստերի ստուգում և կհրապարակի հետաքննական նյութեր՝ գնահատելով տեղեկատվության հավաստիությունը՝ պահպանելով անաչառության և անկողմնակալության սկզբունքները։

    Դրամաշնորհի չափը 5,333,000 ՀՀ Դրամ

    Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ կուսումնասիրի սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական և քաղաքական գործիչների և փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք հասանելի կլինեն անգլերեն և ռուսերեն լեզուներով, կներկայացվեն լայն լսարանի։

    ՆախորդՀաջորդ