ԺԶՀ նախաձեռնությամբ 400 աշակերտներ դիտեցին դպրոցական բուլինգի կանխարգելման մասին ինտերակտիվ ներկայացումը
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և CommsHub հիմնադրամի աջակցությամբ «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությունն Արարատի և Կոտայքի մարզերի դպրոցներում մարտ ամսին բեմադրեց 4 ներկայացում դպրոցական բուլինգի կանխարգելման մասին։
«Աշնանային հեքիաթ․ 3+1 խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը դիտեցին ընդհանուր առմամբ շուրջ 400 աշակերտներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները։
Ներկայացումների բեմադրման նպատակն էր դպրոցահասակ երեխաներին հաղորդակից դարձնել մարդու իրավունքներին, խրախուսել դրսևորել հարգալից վերաբերմունք հասակակիցների ու դպրոցական ընկերների հանդեպ, զերծ մնալ բուլինգի դրսևորումներից։
Ինտերակտիվ ներկայացումների բեմադրությունը կազմակերպվեց «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» նախաձեռնության շրջանակում, որը միավորում է Հայաստանի քաղաքացիական հասարակության 9 կազմակերպությունների, որոնց աշխատանքն ու միասնական ջանքերն ուղղված են քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը։
Այս 9 կազմակերպություններն իրականացրել են հանրային արշավներ տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ․ նախադպրոցական կրթության անմատչելիություն, երիտասարդների մասնակցություն համայնքային որոշումների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքար, ներքին գործերի նախարարության բարեփոխումներ, քաղաքացիների իրավահավասարության ապահովում, պատերազմից տուժած և տեղահանված կանանց աջակցություն, ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանի և ծառայությունների տրամադրում, հավասարություն և խտրականության դեմ պայքար։
«Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» նախաձեռնության մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։
Ներկայացման և նախաձեռնության մասին դիտեք Factor TV-ի ռեպորտաժը այստեղ։