Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հետ համատեղ հանդես է եկել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություններով։
Կազմակերպությունները, մասնավորապես, նշում են, որ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։
Կազմակերպություններն առաջարկում են․
- դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը։
- տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ։
- հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում։
Կազմակերպությունների հեղինակած առաջարկություններն ամբողջությամբ կարդալ այստեղ։
Kat
0