Տեսաարտադրանքի պատրաստման և տարածման բաց մրցույթ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում հայտարարում է տեսաարտադրանքի՝ հոլովակների, տեսանյութերի, ռիլերի, ֆիլմերի, անիմացիոն տեսանյութերի բաց մրցույթ, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ներգրավվածությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացում։

Հրավիրում ենք տեսաարտադրանք պատրաստող և մեծ լսարան ունեցող լրագրողների, լրատվամիջոցների, բլոգերների, հանրային կարծիք ձևավորողների (ինֆլուենսեր), մասնավոր ընկերությունների և ստեղծագործական թիմերի ներկայացնելու հայտեր դատաիրավական բարեփոխումների թեմայով տեսաարտադրանք պատրաստելու համար։

Նպատակ 

Մրցույթի նպատակն է ընտրել մեծ լսարան ունեցող անհատների կամ կազմակերպությունների, որոնք կուսումնասիրեն «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում պատրաստված զեկույցները և հետազոտությունները, և դրանց հիմնական արդյունքները հանրամատչելի տեսաարտադրանքի միջոցով կներկայացնեն հանրությանը։

Ստեղծվելիք տեսաարտադրանքը, որի ձևաչափը և ոճն ազատ է  ներկայացնելու հայտատուն, պետք է հանրության լայն շերտերին պարզ,  հետաքրքրաշարժ կերպով ներկայացնի ծրագրի շրջանակում մշակված զեկույցների հիմնական արդյունքները կամ դրանցից մի քանիսը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քաղհասարակության վերհանած խնդիրներն ու առաջարկությունները։

Աշխատանքի ծավալ

Տեսաարտադրանքի պատրաստում: Մրցույթում հաղթած մասնակիցը կամ ստեղծագործական թիմը պարտավորվում է ներկայացնել վերոհիշյալ զեկույցների արդյունքները լավագույնս ներկայացնող տեսաարտադրանքի առաջարկ՝ տեսահոլովակներ, տեսանյութեր, ռիլեր, կարճ ֆիլմեր, անիմացիա կամ այլ ձևաչափ։  Առաջարկվող նյութը և ձևաչափը պետք է լինի հետաքրքրաշարժ, գրավիչ, նորարար և փոխանցի ազդեցիկ ուղերձներ՝ օգնելով դիտողին պատկերացում կազմել դատաիրավական բարփոխումների մասին։

Թեմաները։ Պատրաստվելիք տեսաարտադրանքն անպայման պիտի անդրադառնա հետևյալ 3 թեմաներին․

  • Դատաիրավական բարեփոխումներ
  • Ոստիկանական բարեփոխումներ
  • Հակակոռուպցիոն բարեփոխումներ և ապօրինի գույքի վերադարձ

 

Թիրախային լսարանը: Բովանդակությունը պետք է նպատակաուղղված լինի հասարակության լայն զանգվածներին՝ մասնավորապես երիտասարդներին։

Հրապարակում։ Տեսաարտադրանքի հրապարակումն իրականացվելու է հաղթած թեկնածուի կողմից և ԺԶՀ կայքէջով ու սոցցանցերով։

Լեզու: Տեսաարտադրանքի հիմնական լեզուն պետք է լինի հայերենը, բայց կարող են նաև ներառվել անգլերեն ենթագրեր՝ ավելի լայն տարածման համար:

Ժամանակացույց

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը — 25 օգոստոսի, 2025 թ.

Մասնակցել կարող են

  • Մեդիաբովանդակություն ստեղծող անհատ լրագրողները, մեծ լսարան ունեցող բլոգերները, ԶԼՄ-ները, անհատները, ստեղծագործական թիմերը և կազմակերպությունները:
  • Մասնակիցները կարող են դիմել անհատապես կամ որպես թիմ։
  • Տեսաարտադրության փորձի առկայությունը նախընտրելի է, բայց պարտադիր չէ։

 

Դիմումի պահանջներ

  • Դիմողի ինքնակենսագրականը կամ թիմի դեպքում՝ անդամների ինքնակենսագրականները։
  • Նախորդ աշխատանքի պորտֆոլիո (եթե առկա է):
  • Առաջարկ՝  դիմողի տեսլականը տեսաարտադրանքի վերաբերյալ առավելագույնը 1-2 էջի սահմանում։
  • Առաջարկի իրականացման ժամանակացույցը և բյուջեն։

 

Գնահատման չափանիշներ

  • Նորարարական մոտեցում բարդ զեկույցների բովանդակության հանրամատչելի ներկայացման տեսանկյունից։
  • Տարածման մեծ լսարան։
  • Տեսարտադրանքի պատրաստաման սեղմ ժամկետներ։

 

Մրցույթի բյուջե — 3 միլիոն 600 հազար ՀՀ դրամ (hարկերը ներառյալ)

Հեղինակային իրավունքներ

Պատրաստված տեսաարտադրանքի բոլոր իրավունքները պատկանելու են հավասարապես ԺԶՀ-ին և հեղինակին։

Ներկայացման գործընթաց

Հետաքրքրված մասնակիցները պետք է ներկայացնեն հայտերը՝ էլեկտրոնային փոստով` փաթեթն ուղարկելով [email protected]  հասցեով մինչև ս․թ․ օգոստոսի 25-ը: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել [email protected] կամ զանգահարել 077 533 862 հեռախոսահամարով։