Մանկական զարգացման հիմնադրամ

Դրամաշնորհի չափը 25,752,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի ապահովել թիրախային համայնքներում խոցելի երեխաների համար հոգեբանական և սոցիալական աջակցության ծառայությունների հասանելիությունը, ամրապնդել ՀԿ-ների կողմից մատուցվող երեխաների պաշտպանության ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգը, ինչպես նաև նպաստել երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ քաղաքականության առաջարկությունների և ջատագովության միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: