Ուղղակի ժողովրդավարություն, ՀԿ

Դրամաշնորհի չափը 24,553,200 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում ժողովրդավարական մեխանիզմները՝ ամրապնդելով վերահսկողությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և քաղաքացիների մասնակցությունը։ Նախաձեռնության շրջանակներում Ուղղակի ժողովրդավարություն, ՀԿ-ն կիրականացնի չորս մարզկենտրոնների ավագանիների որոշումների կայացման, գնումների գործընթացների և բյուջեների մշտադիտարկում և կհրապակի զեկույցեր, կարձագանքի բացահայտված խախտումներին իրավական և շահերի պաշտպանության գործողություններով և կիրազեկի հանրությանը արդյունքերի վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: