Գրքի փառատոն կրթամշակութային ՀԿ
Դրամաշնորհի չափը 1,500,000 ՀՀ դրամ Նպատակը: Ծրագիրը կնպաստի գրականության և մշակույթի հասանելիությանը տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, աջակցելով «Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի» շրջանակում իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ բրայլյան ընթերցումներին, ժեստերի լեզվով ներկայացմանը և հանրային իրազեկման միջոցառումներին՝ շեշտելով գրականությունը բոլորի համար հասանելի դարձնելու կարևորությունը։