Ժողովրդավար Հայաստան, ՀԿ

Դրամաշնորհի չափը 21,000,000 ՀՀ դրամ

Նպատակը: Ծրագրի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ապահովել հասանելի և որակյալ իրավաբանական աջակցություն` զանգերի և էլեկտրոնային դիմում-հաղորդագրությունների ընդունման միջոցով, տրամադրել իրավական խորհրդատվություն, անհատական իրավաբանական աջակցություն, դիմումների և բողոքների պատրաստում, վարչական ընթացակարգերում աջակցություն և անհրաժեշտ դեպքերում իրավական ներկայացուցչություն։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ տեղեկատվության, ծառայությունների հասանելիության և նրանց հզորացման միջոցով: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության հետ համագործակցությամբ։